23 փետրվարի 2007 - 18:08 AMT
Բաքվում Հայագիտության կենտրոն է սկսելու գործել
«Ադրբեջան» հրատարակչությունում սկսելու է գործել Հայագիտության կենտրոն` Լրագրող-հետազոտողների լիգային կից: Կենտրոնում աշխատում են 5 մասնագետ, հիմնականում հայաստանցիներ: Նրանց թվում Գիտությունների ազգային ակադեմիայի աշխատակից Իսրաֆիլ Մամեդովը` «հայերի հոգեբանության նուրբ գիտակ», որ աշխատել է Երեւանի «Խորհրդային Հայաստան» թերթում: Բացի այդ, կենտրոնի հետ համագործակցելու են հայերենին չտիրապետող, սակայն հայկական հարցի մասնագետներ: Հայգիտության կենտրոնն արդեն համագործակցում է Էրզրումի համալսարանի հետ, որտեղ ստեղծված է Հայոց ցեղասպանությունը ուսումնասիրող կենտրոն, հայտնում է Բաքվի «Էխո» թերթը: