24 փետրվարի 2007 - 13:15 AMT
Ռոբերտ Քոչարյան. Հայաստանի տնտեսությունը բաց է բոլորի համար
Հայաստանը «Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ է, որոնք բնագավառների մեծ շրջանակ են ներառում», հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ֆրանս 24» ֆրանսիական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: «Մենք Ռուսաստանի հետ խնդիրներ չունենք,- ընդգծել է նա,- եւ, գուցե, դա պայմանավորված է նրանով, որ մենք արհեստական խոչընդոտներ չենք ստեղծում` ելնելով քաղաքական նկատառումներից»: Այդ պատճառով ես չեմ կարծում, որ խելացի կլիներ Հայաստանում ռուսական կապիտալի մասնակցության խոչընդոտումը,- ասել է Քոչարյանը: «Ընդհակառակը, մենք գոհունակությամբ ենք վերաբերվում ներդրումների բոլոր տեսակներին: Սակայն ոչ ոք երբեք չի ասել, որ միայն ռուսական ընկերությունները կարող են մուտք ունենալ այս կամ այն բնագավառ. մեր տնտեսությունը բաց է բոլորի համար», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: