24 փետրվարի 2007 - 16:56 AMT
Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերակայությունները կախված չեն նախագահի փոփոխությունից
Ֆրանսիայում գործող իշխանության ժողովրդավարական համակարգը կախված չէ նախագահի փոփոխությունից: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարար Քրիստիան Էսթրոզին: Նրա խոսքերով, Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերակայություններն անփոփոխ են մնում արդեն մի քանի տասնամյակ: «Ուղղությունների հաջորդականությունը Ֆրանսիայի դավանած ժողովրդավարական արժեքների հիմքում է »,-ասել է Էսթրոզին: Այն հարցին, թե ում է նա սատարում պետության ղեկավարի պաշտոնի թեկնածուներից, Էսթրոզին ասել է, որ «իր նախընտրած թեկնածուն Ֆրանսիայի ներկայիս ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզին է»: Նշենք, որ Նիկոլյա Սարկոզին դեմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը եւ հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: