26 փետրվարի 2007 - 14:29 AMT
ՈՒԵՖԱ Եվրո 2008. Բաքուն առաջարկում է Երեւանին հանդիպել Ավստրիայում, Շվեյցարիայում կամ Ուկրաինայում
Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն առաջարկել է 2008 թվականի Եվրոպայի առաջնության խաղերն Ադրբեջանի եւ Հայաստանի հավաքականների միջեւ անցկացնել Ավստրիայում, Շվեյցարիայում կամ Ուկրաինայում: Այդ մասին հայտարարել է նախարարության մամլո քարտուղար Ռագիֆ Աբբասովը: Նրա խոսքերով, այդ առաջարկներն արդեն ներկայացվել են ՈՒԵՖԱ: «Ադրբեջանը համաձայն չէ Հայաստանի հետ խաղերն անցկացնել Բաքվում եւ Երեւանում: Ուստի մենք դիմել ենք ՈՒԵՖԱ` այդ հանդիպումներն Ավստրիայում, Շվեյցարիայում կամ Ուկրաինայում անցկացնելու առաջարկով»,-հայտարարել է նա: Ռ.Աբբասովը նշել է, որ եթե ֆուտբոլային այդ կազմակերպությունն այլ տարբերակներ առաջարկի, այդ խաղերն այլ չեզոք դաշտերում անցկացնելու վերաբերյալ, Ադրբեջանը կքննարկի այդ առաջարկները, հաղորդում է ԱՊԱ-Սպորտը: