26 փետրվարի 2007 - 14:48 AMT
Վարշավան կարող է օգնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանը
Հայ-թուրքական հարաբերությունների հարցը հետաքրքրություն առաջացրեց լեհական կողմի մոտ եւ ցանկություն` օգնել երկու երկրներին հարաբերություններ հաստատել: Այդ մասին Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, հայկական կողմը իր տեսակետն է ներկայարցել լեհական պատվիրակությանը այդ հարցի վերաբերյալ: Իր հերթին Լեհաստանի արտգործնախարար Աննա Ֆոտիգան հիշեցրել է, որ անցյալում Լեհաստանը պատրաստ էր որպես միջնորդ հանդես գալ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցում, չներկայացնելով որեւէ կողմի շահերը: «Մենք սերտ պատմական կապեր ունենք երկու երկրների հետ, սակայն սա առանձնահատուկ դեպք է: Մենք կարող ենք օգնել, եթե Հայաստանն ու Թուրքիան իրենք դիմեն Լեհաստանին միջնորդության խնդրանքով»,-ընդգծել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը: