27 փետրվարի 2007 - 16:37 AMT
Վրաստանի նախագահը «տպավորված է Հայաստանի տնտեսական աճով եւ զարգացման տեմպերով»
Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին «տպավորված է Հայաստանի տնտեսական աճով»: Վրաստանի նախագահն այդ մասին ասել է Բրյուսելում, հայտարարելով, թե «տպավորված է Հայաստանի զարգացման տեմպերով եւ տնտեսական աճով»: «Ես նաեւ տպավորված եմ ձեր երկրում իրականացված բարեփոխումներով»,- ասել է Վրաստանի նախագահը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Նշենք, որ Բրյուսել այցի ընթացքում Վրաստանի նախագահը հանդիպումներ է անցկացնում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ: