27 փետրվարի 2007 - 17:14 AMT
Աստանան բանակցություններ կվարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցմանը միանալու վերաբերյալ
Ղազախստանը բանակցություններ կվարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցմանը միանալու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է այդ երկրի արտգործնախարար Մարատ Տաժինը: Ներկայումս Ղազախստանը ուսումնասիրում է այդ նախագծի տեխնիկական կողմը: Հենց այդ թեման է դարձել Ղազախստանի ԱԳՆ ղեկավարի բանակցությունների թեմաներից մեկը իր ադրբեջանցի գործընկեր Է.Մամեդյարովի հետ, որը Ղազախստանում է գտնվում աշխատանքային այցով: Է.Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը մտադիր է ներգրավել Ղազախստանին երկաթուղու շինարարության գործում: Հիշեցնենք, որ այդ նախագծի արժեքը կազմում է 420 մլն դոլար, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: