Ռուսական Կազան քաղաքում մեկնարկած սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներակայացուցիչ Տիգրան Կիրակոսյանը դարձել է արծաթե մեդալակիր:
52 կգ քաշային կարգի եզրափակչում Կիրակոսյանը մրցել է Ռուսաստանի մասնակից Վալերի Սորոնկովի հետ, սակայն պարտվել է և արժանացել արծաթե մեդալի:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մխիթար Մխիթարյանը (57 կգ) և Էդիկ Պետրոսյանը (90 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:
Սամբոյի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է մայիսի 12-ին և կեզրափակվի 16-ին:
Ապրիլի 7-11-ը Ֆրանսիայի Թուլուզա քաղաքում տեղի ունեցած սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությանը հայ սամբիստները նվաճել են 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ:
Հավաքականը 3-րդ թիմային տեղն է գրավել երիտասարդների թվում: