14 մայիսի 2016 - 17:39 AMT
Շիրխանյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացվել՝ կալանքը հանելու համար

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի խափանման միջոցը՝ կալանքը, վերացնելու համար բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան:

Ինչպես հայտնել է Վահան Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը, նրան կալանքի տակ պահելն անհիմն է:

Պաշտպանության նախկին փոխնախարարը մեղադրվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր գործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Նա կալանքի տակ է դեկտեմբերի 19-ից:

Ստեփան Ոսկանյանի խոսքերով՝ վերջին շրջանում իր պաշտպանյալի մասով քննչական որևէ գործողություն չի կատարվում: Վահան Շիրխանյանը չի ընդունում մեղադրանքը: