17 մայիսի 2016 - 18:18 AMT
ԼՂՀ նախագահը կամավորներից կազմված գումարտակի հետ է հանդիպել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային և ծառայության ընթացքին:

ԼՂՀ նախագահն ողջունել է այս նախաձեռնությունը` կարևորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին:

Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք: