2 մարտի 2007 - 14:59 AMT
Է. Մամեդյարով. «Ղարաբաղյան հարցը չենք կարող կարգավորել առանց մտածելու»
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը, առանց մտածելու այն չենք կարող կարգավորել»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Եւ այստեղ, նրա խոսքերով, 1-2 տարվա գործ չէ... «Կարեւոր է, որպեսզի ժողովուրդների միջեւ վստահություն հայտնվի: Չէ որ նույնիսկ մինչեւ հիմա այս հարցի նկատամամբ շատ հիվանդագին վերաբերմունք կա, ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Ժամանակ է պետք, որպեսզի վստահությունն ամրապնդվի, մենք այլ ելք չունենք. մենք հարեւաններ ենք եւ պետք է հաշտեցման ուղի գտնենք: Ես չեմ ցանկացնում հոռետես լինել, սակայն «ոչ պատերազմ, որ խաղաղություն» վիճակը ոչ մի լավ բանի չի բերի»,-նշել է ադրբեջանցի նախարարը, հայտնում է «Թրենդը»: