3 մարտի 2007 - 13:32 AMT
Հայկական կողմը համաձայն է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Ժնեւում
Հայկական կողմն իր համաձայնությունն է տվել Հայաստանի Եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը Ժնեւում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը:

Հիշեցնենք, որ Բաքուն եւս տվել է իր համաձայնությունը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են հանդիպումն անցկացնել մարտի 13-14 ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Պրահայի գործընթացի» շրջանակներում: Նշենք, որ մարտի 13-ին Ժնեւում տեղի կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 4-րդ նստաշրջանը, որին ներկա կգտնվի ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նաեւ ակնկալվում է, որ նստաշրջանին կմասնակցի Ադրբեջանի արտգործնախարար Է.Մամեդյարովը: