6 մարտի 2007 - 17:23 AMT
ԱՊՀ-ն Հայաստանի ընտրություններին հետեւելու դիտորդական առաքելություն է ձեւավորում
ԱՊՀ Գործադիր կոմիտեն սկսել է ԱՊՀ-ի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ձեւավորումը: ԱՊՀ պետությունների դիտորդական առաքելությունը ձեւավորվում է Հայաստանի կողմից ընտրությունների դիտարկումն իրականացնելու հրավերին համապատասխան, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

«ՀՀ հրավերի կապակցությամբ ԱՊՀ պետությունների ղեկավարների 2003 թվականի մայիսի 30-ի որոշման հիման վրա` կազմակերպության մասնակից պետությունների նախագահական եւ խորհրդանական ընտրություններին, ինչպես նաեւ հանրաքվեներին ԱՊՀ-ի դիտորդական առաքելության մասին կետի վերաբերյալ, ԱՊՀ Գործադիր կոմիտեն սկսել է ԱՊՀ-ի կողմից ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների դիտորդական առաքելության ձեւավորումը»,- հայտնում է ԱՊՀ Գործկոմի մամլո ծառայությունը: