6 մարտի 2007 - 17:50 AMT
Փոթի-Կովկաս լաստանավային գետանցը կսկսի գործել մինչեւ ապրիլի 10
Նավահանգիստ Փոթի- նավահանգիստ Կովկաս լաստանավայաին գետանցը, որը Հայաստանին կապելու է Ռուսաստանի հետ, կսկսի գործել մինչեւ ապրիլի 10: Այդ մասին Մոսկվայում լրագրողներին հայտնել է տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի հետ հանդիպումից հետո: «Մենք պայմանավորվել ենք, որ լաստանավային գետանցումը կսկսի գործել ամենաուշը ապրիլի 10-ին»,- հայտարարել է Հայաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարը, ավելացնելով, որ Ի. Լեւիտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկվել է ոչ միայն երկաթուղային, այլեւ ավտոմոբիլային գետանցի շահագործման հարցը, հայտնում է Հայաստանի Հանրային Հեռուստատեսությունը: