7 մարտի 2007 - 19:46 AMT
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը կայանալու է մարտի 14-ին Ժնեւում
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Համաձայնության են եկել Ժնեւում մարտի 14-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպման անցկացման մասին: Այսօր Բերնար Ֆասիեն հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Նշենք, որ մարտի 13-14 Ժնեւում կկայանա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդի 4-րդ նիստը, որի աշխատանքին մասնակցելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքակնության գերատեսչությունների ղեկավարները: