Մարտի 12-ից 16-ը Հայաստանում կանցնի ՆԱՏՕ-ի շաբաթ
Մարտի 12-ից 16-ը Հայաստանում կանցնի ՆԱՏՕ-ի շաբաթ` Դաշինքի հետ անհատական գործակցության ծրագրի (IPAP) շրջանակներում: Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի խոսքերով, Երեւանում Դաշինքի գործնեությանը եւ Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցությանը նվիրված մի շարք միջոցառումներ են անցնելու: «Շաբաթվա շրջանակներում հայկական հեռուստաալիքներով ՆԱՏՕ-ի մասին ֆիլմ կցուցադրվի, կկազմակերպվի Հայաստան-Կոսովո հեռուստակամուրջ` հայ խաղաղապահների եւ Երեւանում նրանց ընտանիքների անդամների մասնակցությամբ»,- ասել է Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, սպասվում է նաեւ Դաշինքի մի շարք ներկայացուցիչների այցելություն: