10 մարտի 2007 - 15:26 AMT
Հայ պատմաբանը հրաժարվել է մասնակցել թուրքերի հետ Ցեղասպանության համատեղ ուսումնասիրմանը
Մեծ Բրիտանիայից հայ պատմաբան Արա Սարաֆյանը հրաժարվել է մասնակցել Հայոց ցեղասպանության հարցով համատեղ հետազոտություններին, որոնք նախաձեռնել է Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Խաչալողլուն: Խաչալողլուի խոսքերով, իր նամակում հայ պատմաբանը նշել է. «Ես հետեւում եմ թուրքական մամուլին: Ես շատ ցավում եմ, որ չեմ կարող մասնակցել համատեղ նախագծին»: Ինչպես գրում է Turkish Daily News-ը, թուրք պատմաբանը ցույց է տվել լրագրողներին հայ-թուրքական «Ագոս» թերթի պատճենը, որը հրապարակել է հոդված Սարֆյանի համաձայնության նկատմամբ հայկական սփյուռքի վերաբերմունքի մասին: Յուսուֆ Խաչալողլուն նաեւ ասել է, որ Մարդինի զանգվածային թաղումները, որտեղ թաղված են հայերն ու ասորացիները, բացվելու են ապրիլի 24-ին` Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: