Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է աջակցել Թուրքիայի ու Երևանի միջև երկխոսության կայացմանը:
Այդ մասին է հայտարարել երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:
«Գերմանիային ու Թուրքիային շատ բան է կապում, Գերմանիայում թուրքական արմատներով մոտ 3 մլն քաղաքացի է ապրում», - ասել է նա:
«Ես ու ԳԴՀ կառավարությունը պատրաստվում ենք ներդրում ունենալ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության կայացման գործում», - նշել է Մերկելը:
Նա նաև ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը «ժողովրդավարության մշակույթի գործուն օրինակ է»:
Էրդողանը, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, սպառնացել էր Գերմանիային հարաբերությունների վատթարացմամբ: Երևանն, ընդհակառակը, ողջունել էր որոշումը:
Կարդացեք նաև. Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել