3 հունիսի 2016 - 16:56 AMT
ArCa քարտերը կսպասարկվեն նաև Ռուսաստանում

Հայաստանն ու Ռուսաստանը կապահովեն «Միր» և ArCa վճարային համակարգերի քարտերի փոխադարձ սպասարկումը:

Առաջիկայում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ` կազմակերպչական և տեխնոլոգիական փոխգործակցության գծով, որտեղ կընդգրկվեն երկու վճարային համակարգերի փորձագետներ:

«Միր» վճարային համակարգը զարգացնում է քարտերի ընդունման ցանցը ոչ միայն ՌԴ-ում, այլ նաև արտերկրում: ՀՀ-ն մեզ համար կարևոր գործընկեր է, որի հետ մենք սկսում ենք երկու համակարգերի համար կարևոր այս նախագիծը: Արդեն առաջիկայում մեր մասնագետները ձեռնամուխ կլինեն տեխնոլոգիական հարցերի լուծմանը»,-ասել է ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլևը:

Արքա քարտերը «Արմենիան Քարդ» միասնական վճարային համակարգին պատկանող քարտերն են, որոնց գործածումը հնարավոր է միայն Հայաստանի տարածքում: Վերջիններս կարող են թողարկվել միայն «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկերի կողմից: ԱրՔա քարտերը կարող են լինել ինչպես դեբետային, այնպես էլ վարկային և տրամադրվում են միայն ՀՀ դրամով:

ՀՀ տարածքում լայնորեն շրջանառվում են ինչպես տեղական «ԱրՔա» (ArCa) քարտերը, այնպես էլ միջազգային «ՄաստերՔարտ» (MasterCard) և «Վիզա» (Visa) քարտեր