14 մարտի 2007 - 17:52 AMT
Հաջորդ անգամ Վ. Օսկանյանն ու Է. Մամեդյարովը հանդիպելու են ապրիլին
Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի եւ Վարդան Օսկանյանի հերթական հանդիպումը կայանալու է ապրիլին: Նման պայմանավորվածության են հանգել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ժնեւում, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Հազար Իբրահիմը: Հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչը: Կողմերն իրենց դիրքորոշումներն են հայտնել, խորհրդատվությունները շարունակելու որոշում է ընդունվել, համանախագահները համաձայնեցնում են նախարարների հաջորդ հանդիպումը, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայկացուցիչը, հաղորդում է «Թրենդը»: