14 մարտի 2007 - 19:30 AMT
Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունները ռազմավարական գործընկերության բնույթ են կրում
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15 տարիների ընթացքում հարաբերությունները Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամական եւ ռազմավարական բնույթ են կրում: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Նիկոլայ Պավլովը: Նրա խոսքերով, հարաբերությունները դրական դինամիկա ունեն ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում: «Այդ տեսանկյունից շատ կարեւոր են հանրապետությունների, ինչպես նաե կառավարությունների ղեկավարների փոխադարձ այցելությունները: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվում են երկկողմանի հարաբերությունների հեռանկարները, տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաեւ համագորածկցությունը միջազգային ասպարեզում»:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ տնտեսական համագործակցության մեջ որոշակի դժվարություններ կան, մասնավորապես, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տրանսպորտային հեռահաղորդակցության բացակայությունը: «Այնուամենայնիվ, 2006 թվականին մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը աճել է` հասնելով $426 մլն.-ի, 2005 թվականի $350 մլն.-ի փոխարեն»,- ասել է ռուս դիվանագետը: Նրա խոսքերով, աճում է նաեւ հայկական տնտեսությունում ռուսական ներդրումների չափը: «Դրա օրինակ կարող է ծառայել Հայաստանում ռուսական ընկերությունների գործնեությունը` «Գազպրոմ» ԲԲԸ եւ ԸԷՀ ՌԲԸ, «Արմենալ» գործարան, ինչպես նաեւ ռուսական «Վիմպելկոմ» հեռահաղորդակցության ընկերությունը»,- նկատել է Պավլովը: Ինչ վերաբերվում է հինգ հայկական ձեռնարկությունների շահագործմանը, որ Ռուսաստանին են փոխանցվել «գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում, ապա դա, դեսպանի կարծիքով, անհանգստացնում է ոչ միայն հայկական կողմին, այլեւ Ռուսաստանին: Հենց այդ խնդիրների լուծմանն է ուղղված տնտեսական համագործակցության հարցով հայ-ռուսասկան միջկառավարական հանձաժողովի գործնեությունը, որի համանախագահների վերջին հանդիպումն անցել է 2007 թվականի մարտի 5-ին Մոսկվայում: Նիկոլայ Պավլովը նաեւ ընդգծել է «Փոթի-Կովկաս» լաստանավային գետանացի շահագործման կարեւորությունը, ինչը թույլ կտա էապես ավելացնել ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ:

Դիվանագետը նաեւ նշել է հայ-ռուսական հաջող համագործակցությունը ռազմական եւ ռազմա-տեխնիկական բնագավառներում: «Համագործակցության շրջանակներում Ռուսաստանը մասնակցում է Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանների պաշտպանությանը, ռուսական ռազմական բուհերում սովորում են հայ զոինվորականներ: Ռուսաստանը ռազմա-տեխնիկական գույք է մատակարարում Հայաստան` արտոնյալ պայմաններով»,- ընդգծել է Նիկոլայ Պավլովը: