15 մարտի 2007 - 14:39 AMT
Աղթամարի եկեղեցու բացում. Թուրքիան կազմակերպում է Երեւան-Վան չարտերային չվերթ
Առաջին անգամ թուրքական կառավարությունը որոշում է կայացրել Երեւան-Վան չվերթի մասին` նախատեսված հայկական պատվիրակության համար, որը հրավիրաված է Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը: Մինչ բացման արարողությունը Թուրքիայի արտգործնախարարությունը ընդունելություն կկազմակերպի ՆԳՆ, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության, Գլխավոր շտաբի եւ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է «Սաբահ» թերթը: