15 մարտի 2007 - 16:11 AMT
Ռոբերտ Քոչարյանն ու Նիկոլայ Բորդյուժան քննարկել են ՀԱՊԿ խնդիրների լուծման ուղիները
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է հավաքական անվտանգության պաշտպանության կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ խնդիրների լուծման ուղիները, կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման հետ կապված հարցեր: