15 մարտի 2007 - 17:44 AMT
Հայկական կողմը հաստատել է իր մասնակցությունը Ախթամարի եկեղեցու բացման արարողությանը
Հայաստանի պատվիրակությունը մասնակցելու է Թուրքիայում Ախթամար Կղզու վրա գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը: Ինչպես չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Հայաստանի մշակույթի եւ երիտասրադության հարցերով նախարար Հասմիկ Պողոսյանը, մի քանի օր առաջ նրա անունով պաշտոնական հրավեր է եկել եկեղեցու բացման արարողությանը մասնակցելու համար: Պողոսյանը նշել է, որ պատվիրակությունը կգլխավորի կամ ինքն անձամբ, կամ էլ իր տեղակալը` մշակույթի եւ երիտասրադության հարցերով: «Բացի այդ, մի շարք հասարակական կազմակերպություններ պատվիրակության կազմի մեջ մտնելու ցանկություն են հայտնել»,- ասել է նա: Պողոսյանը հավելել է նաեւ, որ Վրաստանի մշակույթի, հուշարձանների պահպանության եւ սպորտի նախարար Գերոգի Գաբաշվիլին եւս ցանկություն է հայտնել մասնակցելու Թուրքիայում հայկական եկեղեցու բացման արարողությանը, հաղորդում է «Նովոստի-Առմենիան»: