9 հունիսի 2016 - 09:18 AMT
Շփման գծում հակառակորդը կրակի դադարեցման ռեժիմը չի խախտել

Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել:

Կողմերը պահպանել են կրակի դադարեցման պայմանավորվածությունը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 24-ի լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտում չէր արձանագրվել` առաջին անգամ երկար ժամանակաշրջանում: