16 մարտի 2007 - 15:27 AMT
Ռոբերտ Քոչարյանը եւ Մահմուդ Ահմադինեջադը մարտի 19-ին կբացեն Իրան-Հայաստան գազատարը
Մարտի 19-ին կայանալու է Իրան-Հայաստան գազատարի բացման հանդիսավոր արարողությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, բացման արարողությանը մասնակցելու են Հայաստանի եւ Իրանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը:
141 կմ երկարությամբ Իրան-Հայաստան գազատարի կառուցումը սկսվել է 2004 թվականի նոյեմբերին: Առաջին փուլում Հայաստանը ստանալու է օրական 1,5 մլն խորանարդ մետր գազ: Նախագծի երկրորդ փուլը նախատեսում է Քաջարանից Արարատ ձգվող 150 կմ երկարությամբ գազատարի կառուցումը: Նախագծի ընդահնուր արժեքը գնահատվում է $200-250 մլն:
Գազատարի կառուցումը իրականացնում են երեք կողմեր` Իրանը, Հայաստանը եւ Ռուսաստանը` ի դեմս «Գազպրոմ» ԲԲԸ-ի եւ «Ռուսաստանի ԸԷՀ» ՌԲԸ-ի: Հետագա 20 տարիների ընթացքում Իրանը Հայաստանին կմատակարարի 36 մլրդ խորանարդ մետր գազ: «Երկնագույն վառելիքը» Հայաստանում վերամշակվելու է էլեկտրաէներգիայի, որը ենթակա է արտահանման Իրան: