17 մարտի 2007 - 15:12 AMT
Շարլ Ազնավուրը հիվանդանացում է
Աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շարլ Ազնավուրը Փարիզի հիվադնանոցներից մեկում է, հայտնում է «Պարիզիեն» թերթը: Կարճ հաղորդագրության մեջ չեն նշվումնֆորմացիայի աղբյուրը եւ ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ պատճառով եւ որ հիվանդանոցում է գտնվում 82-ամյա շանսոնիեն: Ինչպես նշում է ՌԻԱ «Նովոստին», հոդվածում միայն նշվում է, որ վերջերս նոր ալբոմ թողարկած Ազնավուրը ծրագրում է մի շարք համերգներ տալ արտերկրում, որոնցից առաջինը պետք է կայանա ապրիլի 20-ին Մոսկվայում, ապա` ԱՄՆ-ում: