19 մարտի 2007 - 13:20 AMT
Արա Սարաֆյան. Հայկական սփյուռքը պետք է ներկա լինի Սբ.Խաչ եկեղեցու բացմանը
«Հայկական սփյուռքը պետք է դրական պատասխան տա Աղթամար կղզու Սբ.Խաչ եկեղեցու բացման արարողությանը ներկա գտնվելու թուրքական կողմի հրավերին»,-հայտարարել է հայ պատմաբան Արա Սարաֆյանը: Նրա խոսքերով, եթե այդ հարցում խնդիրներ կան, ապա դրանք պետք է լուծվեն առանց վնասելու երկու կողմերին»,-ընդգծել է նա, հաղորդում է «Ենի սաֆակ» թերթը: Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է թուրք շինարարների կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարությամբ: Աշխատանքները սկսվել էին 2005 թվականին եւ պաշտոնապես ավարտվել 2006 թվականի օգոստոսին: Եկեղեցու բացումը նշանակված է մարտի 29-ին: Միջոցառմանը մասնակցելու հրավեր են ստացել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, հայկական սփյուռքի եւ Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչները: