19 մարտի 2007 - 16:59 AMT
Հայաստանը չի խախտում Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի քվոտաները
«ՆԱՏՕ-ի ոչ մի միացյալ հանձնաժողով մինչ այժմ Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի (ԵՍՍՊ) քվոտաների խախտում Հայաստանի կողմից չի գրանցել,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը: Նրա խոսքերով, Դաշինքի ղեկավարությունը ոչ մի անգամ այս հարցի վերաբերյալ չի հանդիմանել Հայաստանի հասցեին:

«Հայաստանի սպառազինման մակարդակը միշտ որպես բարձր է նշվել: Հանձնաժողովի անդամները, որոնց թվում էին փորձագետներ ԱՄՆ-ից եւ Թուրքիայից, ոչ մի խախտում չեն գրանցել»,-ընդգծել է Շահսուվարյանը:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը խախտել է ԵՍՍՊ քվոտաները; Ադրբեջանի որոշ ԶԼՄ-ներ ավելի ուշ Սիմոնսի այդ խոսքերը վերագրել են «Հայաստանի կողմից քվոտաների խախտմանը»: