19 մարտի 2007 - 18:01 AMT
Լեո Պլատվոետը կգլխավորի ԵԽԽՎ դիտորդների առաքելությունը
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական առաքելությունը խորհրդարանական ընտրություններին կգլխավորի Հարավային Կովկասում գերեվարվածների եւ անհայտ կորածների գծով ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոետը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել ԵԽ երեւանյան գրասենյակում, ԵԽԽՎ պատվիրակությունը կազմված կլինի 41 հոգուց: ԵԽԽՎ առաքելությունը Երեւան կժամանի մայիսի 10-ին: Ապրիլի 10-13-ը նախընտրական շրջանում քաղաքական իրավիճակի դիտարկման նպատակով Հայաստան կժամանի 5 հոգուց կազմված ԵԽԽՎ կարճաժամկետ առաքելությունը, որի կազմում կլինի Հայաստանի գծով ԵԽԽՎ դիտարկման առաքելության զեկուցող ժորժ Կոլոմբյեն: