20 մարտի 2007 - 15:41 AMT
Մարտի 23-ին Երեւան է ժամանելու Պիտեր Սեմնեբին
Մարտի 23-ին Հարավային Կովկասի երկրների հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին ժամանում է Երեւան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը: Սեմնեբիի խոսքերով, այս այցելության ժամանակ նա մտադիր է հանդիպել Հայաստանի ղեկավարության հետ: Ապրիլին հատուկ ներկաայցուցիչը պատրաստվում է այցելել Ադրբեջան, իսկ հետո Լեռնային Ղարաբաղ: