20 մարտի 2007 - 16:31 AMT
Պիտեր Սեմնեբի. Ժամանակն է լրջորեն զբաղվել Ղարաբաղի համաձայնագրի ստորագրման հարցով
Այժմ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատեն հասարակության հետ խաղաղ համաձայնագրի ստորագրման համար, հայտարարել է Եվրամիության Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: Նա գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ հնարավոր է ավելին անել թե հայկական, թե ադրբեջանական կողմից: Մեկնաբանելով ՄԱԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի բառերն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում կարող է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ համաձայնագիր ստորագրվել` Պիտեր Սեմնեբին նշել է, որ դա երկստեք խիզախություն է պահանջում:

«Հակամարտության սկզբից գրեթե երկու տասնամյակ հետո կողմերին ժամանակն է լրջորեն զբաղվել համաձայնագրի ստորգրման հարցով: Մենք հուսով ենք, որ այն սկզբունքներով եւ գաղափարներով, որոնք մենք ենք տվել անցյալ տարվա վերջում, եւ նախագահներ Ի. Ալիեւի եւ Ռ. Քոչարյանի վերջին մինսկյան հանդիպումից հետո, կարելի է համաձայնգիր կնքել»,- հայտարարել է Պիտեր Սեմնեբին, հաղորդում է «Թրենդը»: