20 մարտի 2007 - 18:20 AMT
Հայաստանի ԿԸՀ-ը 7 դիտորդական առաքելույթյուն է գրանցել
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 7 կազմակերպություն է գրանցել, որոնք Հայաստանում խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելություն են իրականացնելու: Ներկայումս որպես դիտորդներ 5 տեղական եւ 2 միջազգային կազմակերպություն է գրանցվել. ԱՊՀ գործկոմի 8-հոգանոց դիտորդական առաքելությունը, ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի 12-հոգանոց առաքելությունը: Տեղական կազմակերպությունների շարքում գրանցվել են «Ընտրությունը քոնն է», «Ընտրական համակարգեր» կենտրոնը, «Ապավենը», Ֆ. Նանսենի անվան Մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնը, Հեռանկարային ծրագրերի համահայկական կենտրոնը:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի չորս ընտրտարածքներում` N4, N13, N18 եւ N21 հինգ թեկնածու հետ է կանչվել, ովքեր մասնակցում էին մեծամասնական համակարգով, հաղորդում է Regnum-ը: