21 մարտի 2007 - 13:20 AMT
2010 թվականի մայիսին նախատեսվում է առաջին գնացքը թողնել Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղով
Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղով առաջին գնացքը կանցնի 2010 թվականի մայիսին: Այդ մասին հաղորդել է «Վրացական երկաթուղի» ՍՊԸ գլխավոր տնօրեն Իրակլի Էզգուբայան Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նիստում, հաշվետու լինելով նոր երկաթուղու նախագծի մասին պատգամավորների առջեւ: Անդրադառնալով նախագծի նշանակությանը, Էզուգբայան հայտարարել է, որ այդ երկաթուղին փաստորեն կկապի Լոնդոնը Պեկինի հետ: Նրա շահագործումը կավելացնի Վրաստանի բյուջեի եկամտային մասը եւ կբարձրանցի երկրի ներդրումային ներուժը: Երկաթուղու վրացական հատվածի շինարարության համար անհրաժեշտ է 200-300 մլն դոլար եւ Ադրբեջանը Վրաստանին այդ գումարի արտոնյալ վարկ կհատկացնի 25 տարի ժամկետով, հաղորդել է Արվելաձեն, հաղորդում է GHN-ն: