21 մարտի 2007 - 15:20 AMT
Վ.Օսկանյան. ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններում կարեւորագույն հարցերից է լինելու Ղարաբաղը
Ապրիլի 3-4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարելիք այցի ժամանակ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, ներառյալ երկկողմ հարաբերությունները եւ գլոբալ խնդիրները: Այդ մասին «Ռեգնում» գործակալության մամլո կենտրոնում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Երկկողմ հարաբերությունների հարցերը չափազանց ծավալուն են, դրանք ներառում են անվտանգությանը, քաղաքականությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր, էներգետիկ եւ տրանսպորտային խնդիրներ: ՌԴ ԱԳՆ ղեկավարի հետ բանակցություններում կարեւորագույն հարցերից է լինելու Լեռնային Ղարաբաղի հարցը: Մենք մտադիր ենք անդրադառնալ նաեւ տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ Իրանի, Մերձավոր Արեւելքի, Պաղեստինի, Կոսովոյի հետ կապված հարցերին»,-նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Նրա խոսքերով քննարկվելու է նաեւ ՆԱՏՕ-ի ընդլայնման, ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում բարեփուխումների հարցերը: