18 հունիսի 2016 - 16:35 AMT
Երիտասարդ ֆուտբոլիստ Գոռ Աղբալյանը կխաղա Հոլանդիայի լավագույն թիմերից մեկում

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի խաղացող Գոռ Աղբալյանը 1+1 տարբերակով պայմանագիր է կնքել Հոլանդիայի Բարձրագույն խմբի ներկայացուցիչ «Հերակլսեի» հետ:

«Ինձանով վաղուց էին հետաքրքրվում և վերջերս արդեն սկսեցինք բանակցություններ վարել: Տեղափոխվել եմ որպես ազատ խաղացող, սակայն ակումբս («Հերենվենը»-խմբ.), որոշակի փոխհահատուցում է ստանալու»,- հայտնել է Աղբալյանը, գրում է Armsport.am-ը:

«Հերակլեսը» Հոլանդիայի նախորդ առաջնությունում գրավել է 6-րդ հորիզոնականը: