Ահաբեկիչը ցանկացել է մտնել կուտակված մարդկանց մեջ, սակայն նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները
Սիրիայի Էլ Ղամիշլի քաղաքում մահապարտ ահաբեկչի թիրախը կարող էր լիենլ Անտիոքի և համայն Արևելքի պատրիարք Իգնատիուս Եփրեմ II-ը: Ահաբեկիչը պայթեցրել է իրեն, երբ Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարքը Առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերի կողմից սպանված տասնյակ հազարավոր քրիստոնյա ասորիների հիշատակին նվիրված արարողություն էր անցկացնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով:
Ահաբեկիչը ցանկացել է մտնել կուտակված մարդկանց մեջ, սակայն նրան կանգնեցրել են անվտանգության աշխատակիցները:
Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն հունիսի 19-ին սիրիացի քրդերի «մայրաքաղաքը» համարվող քաղաքում: 3 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել: