24 մարտի 2007 - 16:05 AMT
Այսօր Հայաստանն անցնում է ամառային ժամի
Մարտի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանն անցնում է «ամառային ժամի»: 02:00-ին անհրաժեշտ է մեկ ժամ առաջ տալ: Հիշեցնենք, որ անցումը «ձմեռային» ժամին իրականացվում է հոկտեմբերի վերջին կիրակի օրը (ժամասլաքները տեղափոխում են մեկ ժամ հետ), իսկ «ամառայինին»` մարտի վերջին կիրակի օրը: