21 հունիսի 2016 - 10:24 AMT
Արոնյանն արագ և կայծակնային շախմատի Grand Chess Tour-ում 3-րդ տեղն է զբաղեցրել

Բելգիայում ավարտվել է Grand Chess Tour մրցաշարի երկրորդ փուլը: Արագ և կայծակնային շախմատի չեմպիոն է դարձել աշխարհի գոծող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Ուեսլի Սոն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Մրցաշարում հայ գրոսմայստերը 36 հնարավորից վաստակել է 20 միավոր, գրում է Armsport.am-ը:

ՖԻԴԵ-ի վարկածով հունիսի 1-ի դրությամբ Արնոյանը աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում 4-րդ հորիզոնականում է (2792):

Արոնյանը 2005 թվականի շախմատի աշխարհի գավաթակիր է, Լինարեսի (2006), Վեյկ ան Զեեի (2007,2008, 2012,2014) և Բիլբաոյի (2009, 2013) գերմրցաշարերի, 2006, 2010 և 2011թթ. Տալի հուշամրցաշարերի, 2008/2009 ՖԻԴԵ-ի Գրան պրիի, ռապիդի աշխարհի առաջնության (2009) հաղթող, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, բազմաթիվ այլ մեծ նվաճումների հեղինակ: