26 մարտի 2007 - 14:14 AMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ցավակցություն է հայտնել Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ
Միացյալ Նահանգները Հայաստանի բնակչության հետ մեկտեղ, սգում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահը: Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրիի խոսքերով, Միացյալ Նահանգները արժանին են մատուցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանի կյանքում կատարած ներդրումների` սկսած Ազգային միասնություն այլախոհական կուսակցության շարքերում 1960-70-ականներից մինչեւ խորհրդային իշխանությունից Հայաստանի անկախացումը նրա կատարած աշխատանքով մինչեւ կառավարության ղեկավարումը 2000թ. ի վեր: Վարչապետը եղել է Միացյալ Նահանգների արժեքավոր գործընկերը, մասնավորապես նախագահելով Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ - Հայաստան ծրագրի կառավարման խորհրդում ու կուռ կազմակերպական հիմքերի վրա դնելով ծրագիրը: Այս տխուր առիթով ես իմ ցավակցություններն եմ հղում ողջ հայ ժողովրդին»,-ասվում է ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարի ուղերձում: