26 մարտի 2007 - 15:52 AMT
Սերժ Սարգսյանը գլխավորեց Հայաստանի Հանրապետական կուսակցությունը
Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահի պաշտոնակատար է դարձել կուսակցության Խորհրդի նախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանը կուսակցության Խորհրդի նախագահն էր եւ, ըստ ՀՀԿ կանոնադրության, նախագահի բացակայության դեպքում, նրա պարտականությունները դրվում են կուսակցության Խորհրդի նախագահի վրա: