26 մարտի 2007 - 18:04 AMT
ՀՀ ՊՆ ղեկավարին վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին տեղեկությունները չե՞ն համապատասխանում իրականությանը
«Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը չի նշանակվել վարչապետի պարտականությունների պաշտոնակատար»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանով: Նրա խոսքերով, տեղեկատվությունն այդ նշանակման մասին չի համապատասխանում իրականությանը:
Նա նաեւ հաստատել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը մնում է ՀՀԿ տնօրեինության տակ եւ այդ որոշումը հաստատում է նաեւ ՀՅԴ-ն, որը կոալիցիայի անդամ է: «Մոտ օրերս տեղի կունենա կուսակցության ակտիվի նիստը, որի ժամանակ կառաջադրվի Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածուն»,-ասել է ՀՀԿ մամլո քարտուղարը: