28 մարտի 2007 - 15:44 AMT
Սիմոնս. «Ա.Մարգարյանը մեծ մարդ էր, որի հետ մեր համագործակցությունը կառուցողական էր»
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը ՆԱՏՕ-ի անունից ցավակցություն է հայտնել Հայաստանի ղեկավարությանը եւ ողջ հայ ժողովրդին Հայաստանի վարչապետի հանկարծահաս մահվան կապակցությամբ: «Ա.Մարգարյանը մեծ մարդ էր, որի հետ մեր համագործակցությունը կառուցողական էր: Ես ժամանել եմ այստեղ, որպեսզի ՆԱՏՕ-ի անունից ցավակցություն հայտնեմ նրա մահվան կապակցությամբ»,-հայտարարել է Սիմոնսը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ Հայաստան են ժամանել տասնյակ պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում, վարչապետին հրաժեշտի սգո արարողությանը մասնակցում են պատվիրակություններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Վրաստանից, Հունաստանից, ԱՊՀ երկրներից, Թուրքիայից եւ այլն: Հրաժեշտի սգո արարողությունն անցնում է Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում: