28 մարտի 2007 - 17:03 AMT
ԱՄՆ Սենատը քվեարկել է մինչեւ 2008 թվականի մարտի 31-ը Իրաքից ԱՄՆ զորքերի դուրս բերման օգտին
ԱՄՆ Սենատը քվեարկել է մինչեւ 2008 թվականի մարտի 31-ը Իրաքից ԱՄՆ զորքերի դուրս բերման օգտին: Սենատորների կողմից հավանության արժանացած օրինագծում ասվում է, որ «ընթացիկ հակամարտությունն Իրաքում պահանջում է գլխավորապես քաղաքական որոշում»: Սենատոր-դեմոկրատ Ջո Բիդենը հայտարարել է. «Մենք պարզորոշ հասկացրեցինք նախագահին, որ քաղաքականությունն Իրաքի հարցում հարկավոր է փոխել: Եվ մենք հուսով ենք, որ նա, վերջապես, մեզ կլսի»: Սակայն, Ջորջ Բուշին քվեարկության արդյունքները չգոհացրեցին: Ինչպես ասվում է նրա մամլո ծառայության հայտարարության մեջ, նախագահը մտադիր է վետո դնել օրինագծի վրա, հաղորդում է «Առաջին ալիքը»: