28 մարտի 2007 - 17:34 AMT
Քիրքուկում սպանված կանայք հայուհիներ չէին
Քիրքուկում սպանված կանայք հայուհիներ չէին, նրանք ուղղակի քրիստոնյաներ էին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Իրաքի Հայերի ազգային վարչության կենտրոնի ղեկավար Պարույր Հակոբյանը: Նրա խոսքերով, սպանությունը կատարվել է կողոպուտի նպատակով:
Մարտի 27-ին AFP-ն հաղորդել էր, որ Իրաքի Քիրքուկ քաղաքում անհայտ զինված անձինք սպանել են երկու հայուհիների: Ոստիկանության ղեկավարի վկայությամբ, կանանցից մեկը 60 տարեկան էր, մյուսը` 80: