28 մարտի 2007 - 19:06 AMT
Մայիսին Թբիլիսիում կհանդիպեն Հարավային Կովկասի երկրների եւ Ռուսաստանի խորհրդարանների ղեկավարները
Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ մայիսին Թբիլիսիում տեղի կունենա «խորհրդարանական կովկասյան քառյակի» հանդիպումը, ուր մտնում են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի խորհրդարանների խոսնակները: Միրոնովն ընդգծել է, որ «Ադրբեջանին եւ Ռուսաստանին կապում է ոչ միայն ընդհանուր անցյալը, այլ նաեւ այսօրվա խնդիրները, այդ թվում Կասպից ծովի հարցերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորված լինելը: Նա նկատել է, որ «Ռուսաստանը պատրաստ է հավանություն տալ Ղարաբաղի շուրջ Բաքվի եւ Երեւանի ցանկացած որոշմանը, որոնց ձեռքում է այսօր խնդրի լուծման բանալին», հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: