31 մարտի 2007 - 14:59 AMT
Հայաստանը երկրորդն է արագ զարգացող ընկերությունների առավելագույն քանակով երկրների վարկանիշում
Grant Thornton International աուդիտորա-քոնսալթինգային ընկերությունը հրապարակել է «արագ զարգացող» ընկերությունների առավելագույն քանակով երկրների վարկանիշը: Առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն 44 տոկոսով, գրանցելով 5-տոկոսանոց աճ անցյալ տարվա համեմատությամբ: Հայաստանը 38 տոկոսով զբաղեցնում է երկրորդ տեղը, դուրս մղելով այդ հորիզոնականից Հնդկաստանին:

Արագ զարգացող ընկերությունների առավելագույն քանակով երկրների վարկանիշն որոշվոմ է հետեւյալ կատեգորիաներով` շրջանառության բացարձակ աճ, շրջանառության տոկոսային աճ, հաստիքների ընդլայնում եւ հաստիքների տոկոսային ընդլայնում: Ռուսաստանը 14 տոկոսով զբաղեցրել է 18-րդ տեղը, Թուրքիան 11 տոկոսով` 23-րդ տեղը: