31 մարտի 2007 - 15:15 AMT
Բրիտանացի 100 խորհրդարանականներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 100 խորհրդարանականներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, մարտի 30-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ստորագրել է Համայնքների պալատի անդամ Էդ Դեվին: Բանաձեւը, որ կոչվում է «Early Day Motion 357» Մեծ Բրիտանիայի խորհրդարան էր ներկայացվել անցյալ տարվա դեկտեմբերին Բոբ Սպինկի կողմից: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Հայոց ցեղասպանության ճանաչում. Պալատը գտնում է, որ 1915 թվականին մեկ միլիոնից ավելի հայերի սպանությունը ցեղասպանություն է եղել, կոչ է անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը ճանաչել այն եւ համարել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է Թուրքիայի շահերից»: