31 մարտի 2007 - 16:13 AMT
1915 թվականի իրադարձությունների մասին բարձրաձայնող Թաներ Աքչամին անմեղ են ճանաչել
Ստամբուլի Շիշլի շրջանի գլխավոր դատախազի գրասենյակը անմեղ է ճանաչել պատմաբան Թաներ Աքչամին, որին մեղադրում էին «Ակոսում» հրապարակված հոդվածի համար, որտեղ նա գրել էր, թե «այն ամենն, ինչ կատարվեց 1915 -17 թվականներին, Հոլոքոսթ էր»: «Հոլոքոսթ» տերմինը համապատասխանում է խոսքի ազատությանը եւ չի դիտարկվում որպես Թուրքիային հասցրած վիրավորանք: Որոշումը կայացվել էր «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից 12 օր անց, որը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով եւ որն օգտագործել էր «Հոլոքոսթ» բառը, գրում է «Թըրքիշ դեյլի նյուսը»:

«Եթե Հոլոքոսթի հիշատակումը հանցագործություն է, ապա դա ես ամեն շաբաթ եմ անում»,-հայտարարել է Աքչամը: