2 ապրիլի 2007 - 14:30 AMT
Ապրիլի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը
Ապրիլի 3-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Ռուսաստանի ԱԳ նախարարի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի հետ:

Երեւանում գտնվելու ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պատվիրակությունը այցելելու է Ծիծեռնակաբերդ, որտեղ տեղի կունենա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին ծաղկեպսակ դնելու արարողություն: Ապրիլի 4-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Երեւանի պետական համալսարան, ուր նախատեսված է նրա ելույթը: